ԼԱՆՋԵՐ ՄԱՐՋԱՆ Խոսք' Ավ. Իսահակյանի, երաժշտ.' Դ. Ղազարյանի Հեյ ջա՜ն, հեյ ջա՜ն, լանջե՛ր մարջան, Մատաղ լինի հոգիս ձեզ, Ինձ էլ տարեք, ձեր գիրկն առեք, Ծով դարդերս պատմեմ ձեզ: Հեռու երկրի խոր ձորերի Մութ ափերին անգյուման, Իմ արևին, կյանքիս հովին Հողմն է ծեծում, վա՜խ, ամա՜ն... Քնքուշ սարեր, զմրուխտ գիշեր, Ճամփա տվեք, թող տուն գա, Սիրո անհագ, ծարավ, պապակ, Ջահել-ջիվան յարս գա: